Էդուարդ Նալբանդյանը մեղավոր չէ ՀՀ-ի արտաքին քաղաքական բացթողումների մեջ, ինչպես ժամանակին Տիգրան Սարգսյանը մեղավոր չէր ՀՀ-ի տնտեսական բացթողումների մեջ


02:25 , 8 օգոստոս, 2014

Այս օրերին, երբ հայ-ադրբեջանական հակամարտությունը սրվել է` հանրության մի լայն զանգված իր հիացմունքն է հայտնում ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի աշխատանքից եւ միեւնույն ժամանակ մեղադրում է ԱԳ-ին, մասնավորապես` Էդուարդ Նալբանդյանին անգործության մեջ:
Նալբանդյանը աչքիս լույսը չէ, բայց մի բան պետք է հասկանանք, որ այդ մարդը ոչինչ չի կարող անել ու ոչինչ կախված չէ նրանից: Արտաքին հարաբերությունները երկրի նախագահի մենաշնորհն է ու ԱԳ նախարարը առանց երկրի նախագահի հրամանի մի քայլ անգամ չի կարող անել:
ԱԳ նախարարը զուտ ներկայացուցչական անձ է, ընդամենը արտաքին հարցերով նախագահի խոսնակ ու վերջ:
Հ.Գ. Այսօր պետք է մի բան հստակ հասկանանք, որ ով արտաքին գերատեսչության բացթողումները կապում է Նալբանդյան Էդիկի հետ (ինչպես ժամանակին տնտեսական խայտառակությունները կապում էին Տիգրան Սարգսյան հետ), դրանով իշխանական հստակ քարոզչություն է տանում Սերժի ոչնչությունը կապելով այս կամ այն կամակատարի հետ: