Հարավային (Իրան-Հայաստան) երկաթուղու կառուցման նախագիծը հաստատվել է կառավարությունում


19:47 , 7 օգոստոս, 2014

Հայաստանի Հարավային երկաթուղու, որն ավելի շատ հայտնի է, որպես Իրան-Հայաստան, կառուցումը հնարավորություն կտա ունենալ մեր երկրի հարավային և հյուսիսային շրջանները իրար միացնող, ինչպես նաեւ Հայաստանով տարանցիկ փոխադրում ապահովող նոր ճանապարհ: Նախագծի իրականացման համար պահանջվող ներդրումը կազմելու է 3,2 մլրդ դոլար, որի մեծ մասը ակնկալվում է, որ կֆինանսավորվի Չինաստանի արտահանման-ներմուծման բանկի տրամադրած վարկով: Հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի կառավարության նիստում: