Հայկական բանակն ապացուցեց, որ տարածաշրջանում ամենամարտունակն է ու անպարտելին


16:05 , 7 օգոստոս, 2014

Ի միջիայլոց ...
Հայկական բանակն ապացուցեց, որ տարածաշրջանում ամենամարտունակն է ու անպարտելին: Օրերս էլ այն կրկին փաստեց, որ ինքն է թելադրում եղանակը տարածաշրջանային կոնֆլիկտներում, եւ որ միֆ են Արցախում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին որոշ «կաղլիկ» պնդումներ: Շատերին, բնականաբար, հետաքրում է Հայոց բանակի ուժի գաղնիքը: Իրականում ոչ մի գաղտնիք ու առեղծված էլ չկա, Հայոց բանակում հիմնականում ծառայում են չքավոր եւ միջին ընտանիքների ազնվագույն զավակներ եւ ոչ թե ապահով ընտանիքների ու պաշտոնյաների երես առած ու շփացած տղաներ: Երասառածները սովոր են մայթերով ոչ սթափ վիճակում մեքենա վարել Երեւանի կենտրոնում կամ գիտությամբ «զբաղվելու» պատրվակով «սպրդել» զինվորական ծառայությունից: Մի խոսքով սա այն դեպքերից է, երբ ճիշտ է ասելը՝ չկա չարիք, առանց բարիքի:
Եվ մի բան էլ՝ փառք Հայոց բանակին: