Մադրիդյան սկզբունքների` չգործող լինելը շուտ պետք է պարզ լիներ ԵԱՀԿ համանախագահների համար. Լևոն Մելիք-Շահնազարյան


22:05 , 6 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Փաստը, որ Արցախյան հակամարտության հարցում Մադրիդյան սկզբունքները չգործող են, պետք է շատ շուտ պարզ լիներ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշի հայտարարությամբ պայմանավորված ինչ մեխանիզմների փոփոխության կարիք կա Արցախյան հակամարտության կարգավորման հարցում։

Նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը հայտարարել էր, թե ԵԱՀԿ-ն պետք է նորովի մոտենա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին և նոր գաղափարներ ու մեխանիզմներ առաջարկի։

«Այսօր միակ ընդունելի փոփոխությունը Արցախի համար և ընդհանրապես՝ Արցախի հարցի լուծումը գտնելու համար մեկն է՝ Արցախն ամբողջ իրավունքներով պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ