Լարվածությունն առաջնագծում թուլանում է


14:15 , 6 օգոստոս, 2014

Լարվածությունն առաջնագծում թուլանում է, այսօր հայտարարել է հետախույզ Վովա Վարդանովը: Մինչ այդ մեկը մյուսի հետեվից հայտարարություններ են տարածել բազմաթիվ երկրներ, կոչ անելով Հայաստանին եվ Ադրբեջանին քայլեր ձեռնարկել իրավիճակը մեղմելու համար: Միջազգային հանրությունը հույս է կապում Սոչիում նախատեսված բարձր մակարդակի հանդիպման հետ: