Գարեգին Բ. «Տեղյակ ենք, թե ինչպիսի դժվարություններ է դիմագրավում Սիրիայի ժողովուրդը. Չարիք է պատերազմը և Աստծու դեմ գործվող մեղք»


16:25 , 22 օգոստոս, 2012

Օգոստոսի 22-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիի հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Սիրիայում տիրող իրավիճակին: Վերստին մտահոգություն հայտնելով ստեղծված կացությամբ` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նշեց. «Տեղյակ ենք, թե ինչպիսի դժվարություններ է դիմագրավում Սիրիայի ժողովուրդը, որի անբաժան մասն է կազմում պատմական սիրիահայ համայնքը. ընդհատվում են մարդկային կյանքեր, ավերվում են տներ և սրբավայրեր: Չարիք է պատերազմը և Աստծու դեմ գործվող մեղք: Աղոթող ենք, որ խնդիրները գտնեն իրենց շուտափույթ հանգուցալուծումը և վերականգնվի ժողովրդի խաղաղ և ապահով կյանքը»: