Խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայման քաղաքական ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա


23:12 , 5 օգոստոս, 2014

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայման մասին խոսակցություններն ունեն մի հետաքրքիր նյուանս, որի մասին չի խոսվում: Ամբողջ խնդիրն այն է, որ զորքերի տեղակայման համար Հայաստանի կամ Ղարաբաղի համաձայնությունը կամ անհամաձայնությունը ոչ մի էական նշանակություն չունի: Իրավական առումով զորքերի տեղակայման համար անհրաժեշտ է ընդամենը Ադրբեջանի համաձայնությունը, քանի որ այն Ղարաբաղի անկախությունն անգամ Հայաստանը չի ճանաչել և այն համարվում է Ադրբեջանի տարածք, իսկ Ղարաբաղի հանրապետությունը կարող ընդամենը ուժային ճանապարհով դրան խոչընդոտել, ինչի հավանականությունը թողնում եմ ձեր երևակայության վրա: Մյուս կողմից խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայման քաղաքական ողջ պատասխանատվությունը ընկնում է հենց Ադրբեջանի վրա, այսինքն ԱՄՆ և Իրանի առջև այդ քայլի համար հենց Ադրբեջանի ռեժիմն է պատասխանատում, ով այդ քայլով նաև խաչ է դնում իր երկրի անկախության վրա: