Սահմանապահն օգնության կարիք չունի. նա ուժեղ է ու պատրաստված


17:02 , 4 օգոստոս, 2014

Սահմանապահն օգնության կարիք չունի: Նա ուժեղ է ու պատրաստված: Տասնյակ զինվորներ իրենց կյանքով դա ապացուցեին այս կիսապատերազմում: Ու երբ պահն օրհասական է, ամենքս էլ սահմանապահ ենք դառնում, խաղաղ ժամանակներում մենք մեր զենքը պիտի գտնենք:

21 տարեկանում եմ նկարել այս տեսահոլովակը: Հայրն էլ, Մայրն էլ, Որդին էլ զինվոր են... Մեկը` մյուսի շարունակությունը:

Իմ զենքը իմ ստեղծածն է, որով պետք է մարդկանց հավատը, հույսը, ուժն ու ոգին ՎԵՐԱԿԱՆԳՆԵՄ: Ես դա անում եմ լուռ, այսօր ուղղակի ուզում եմ հիշեցնել-ՄԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՆՔ: