Հայկական «X ֆակտոր»-ի մասնակիցը հուզել է Էմմիին իր կատարմամբ (տեսանյութ)


02:46 , 3 օգոստոս, 2014

Հայկական «X ֆակտոր»-ի գյումրեցի մասնակից Վահե Մարգարյանը «4 աթոռի մարտահրավեր» փուլում կատարել է Մարինե Ալեսի «Պատրանքի թևով» երգը: Երիտասարդ երգչի կատարումը հուզել է հանիսատեսին և ժյուրիի անդամներին: Վահե Մարգարյանը Անդրեիի թիմում է և իր այս կատարմամբ կարողացել է դառնալ 4 ընտրյալներից մեկը, ովքեր անցել են եզրափակիչ փուլ: