Tert.am-ը գրում է.
Ավստրալահայ աշակերտները միացել են Ավստրալիայի Հայ դատի գրաենյակի քննադատական ջանքերին, որոնք ուղղված են Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփին, ով վերջերս բացեիբաց ժխտողական դիրքորոշում էր ցուցաբերել Հայոց ցեղասպանության հարցում, հայտնում է armenia.com.au-ն: Ավստրալիայի թուրքական պաշտպանության դաշինքին ուղղված նամակում նախարար գրել էր, որ իրենք Մեծ եղեռնը ցեղասպանություն չեն ճանաչում:
Նշվում է, որ մի քանի աշակերտներ, այդ թվում 11-ամյա Շանթ Բաղումյանը Galstaun College-ից նամակ են հղել պաշտոնյային: Նամակում նրանք կոչ են արել շտկել Ասվտրալիայի կառավարության արատավոր դիրքորոշումը այս հարցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ