ԱՄՆ-ը և ՌԴ արտաքին գերատեսչությունները արտահայտվել են սահմանային բախումների մասին, իսկ մեր ԱԳՆ-ը դեռ լռում է


15:26 , 2 օգոստոս, 2014

Սա արդեն խայտառակություն էլ չէ, սա չգիտեմ ինչ է: Սահմանային լարվածության հարցով արդեն արտահայտվել է ամերիկյան պետդեպը և Ռուսաստանի ԱԳՆ-ը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում:

Ես չեմ հասկանում, թե ո՞ր մեղքներիս համար է աստված մեզ սենց խայտառակ վատ դիվանագիտական կորպուսով պատվել, բայց որ սրան դիմանալ էլ չի լինում՝ փաստ ա: Ախր ինչպե՞ս կարելի է հանդուրժել նման ոչ կոմպետենտ ու ձրիակեր կառույց: Խեղճ ՊՆ-ն ա ընկած էդ բառադիների գործը անում՝ դեսպանատների ներկայացուցիչներ հրավիրում, հայտարարություններ հրապարակում և այլն: Էհ էդ ա, էդ ա, ինչների՞ս է պետք կարմրաթուշ թմբլիկների այդ կույտը, եթե բացի ֆռֆռալուց ոչ մի բան չեն անում, բերեք փակենք ու էդ միջոցները հատկացնենք ՊՆ-ին, մի հատ էլ նոր վարչություն բացենք, որը կզզբաղվի արտաքին քաղաքականությամբ: