Tert.am-ը գրում է.
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 1-ի երեկոյան զանգահարել է ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը քննարկելու համար:
Երկու երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել Ուկրաինայում տիրող ճգնաժամի հետ կապված:
«Չնայած մի շարք սկզբունքային հարցերի շուրջ գնահատականներում զգալի տարբերություններին՝ կողմերն ընդգծել են Ուկրաինայի հարավ-արևելքում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու և քաղաքական գործընթաց սկսելու կարևորությունն ու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ