«Ժամանակ».Քաղաքական ուժերն անցել են լիակատար ամառային ռեժիմի


08:32 , 2 օգոստոս, 2014

Չնայած Հայաստանում մոլեգնում է սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամը, ամառը, միևնույն է, քաղաքական իմաստով մեծ թափով մտել է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ քաղաքական ուժերն անցել են լիակատար ամառային ռեժիմի և սառեցրել են իրենց գործունեությունների զգալի մասը եղանակի ջերմացմանը զուգահեռ: Փոխարենը, միևնույն ժամանակ, գեներացվում են թեժ սպասումներ աշնանը:

Օրինակ` քառյակը հայտարարել է, որ աշնանը սպասվում են հանրահավաքներ ու վերադասավորումներ: Այլ քաղաքական ուժեր էլ կարծես թե աշնանն են սպասում` այդ մասին բացահայտ, կամ քողարկված ակնարկելով հասարակությանը: