Վտանգ է սպառնում այն երկրներին, որտեղ սկսում են պայքարել հինգերորդ շարասյան դեմ


01:39 , 2 օգոստոս, 2014

Մի քանի երկրներ նույն քաղտեխնոլոգիաներով քանդելուց հետո մարդիկ վերջապես հասկացան թե ինչ է նշանակում հինգերրորդ շարասյունը մեր դարաշրջանում։ Հիմա այլ վտանգ է սպառնում այն երկրներին որտեղ սկսում են պայքարել հինգերորդ շարասյան դեմ։ Շատ մեծ է վտանգը որ այդ հարվածի տակ կարող են հայտնվել հինգերորդ շարասյանը չպատկանող սակայն տվյալ պահի իշխանությանը ընդդիմադիր շարժումներն ու մարդիկ։ Դե արի ապացուցի որ դու ուղտ չես։ Սա բավականին դժվար բան է։ Ժամանակին Ռուսաստանում էսեռները հարվածի տակ ընկան, գերմանիայում անցած դարասկզբին կոմունիստներին քոթակեցին այս ճանապարհով։ Մի խոսքով քաղաքականությամբ զբաղվելը կրակ ու պատիժ գործ է։