Կենցաղային իրերի 15 հնագույն նմուշ, որոնք առօրյայում կիրառում էին մեր նախնիները


23:12 , 1 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

Ժամանակակից աշխարհում օրեցօր զարգացող տեխնոլոգիաներին զուգընթաց մարդիկ իրենց առօրյայում նորանոր իրեր են կիրառում, որոնց նախատիպերը, սակայն, գոյություն են ունեցել նաև հնագույն ժամանակներում: Ինչպես գրում է Boredpand.com-ը՝ հնադարյա մարդիկ հաղորդագրություններ չեն գրել և սելֆիներ չեն արել, սակայն նրանք ևս օգտագործել են այնպիսի առօրյա իրեր, ինչպիսիք են՝ մաստակը, դրամապանակը և այլն:

Պարբերականը ներկայացրել է հնագույն ամենօրյա իրերի ցանկ, որոնք կիրառել են մեր նախնիները դարեր և հազարամյակներ առաջ:

Ամենահին գուլպաները (2500 տարեկան)


Այս հնագույն եգիպտական բրդյա գուլպաները, որոնք նախատեսված են սանդալների հետ հագնելու համար, գործվել են 300-499 թթ.-ին և հայտնաբերվել 19-րդ դարում:

worlds-oldest-ordinary-things-1


Հնագույն գրառված բաղադրատոմսը (5000 տարեկան)


Շումերական գարեջրի բաղադրատոմսը գրվել է մ.թ.ա. 3000 թվականին:

 

worlds-oldest-ordinary-things-2


Հնագույն արևային ակնոցը (800 տարեկան)

Աշխարհի հնագույն արևային ակնոցը հայտնաբերվել է Կանադայում: Այն ձմեռային ակնոց է, որը նախատեսված է եղել ձյունից արտացոլվող արևի ճառագայթներից պաշտպանվելու համար:

worlds-oldest-ordinary-things-18


Մարդու կերպարով հնագույն քանդակը (35-40000 տարեկան)

Մարդկային կերպարով առաջին քանդակը՝ մամոնտի փղոսկրից պատրաստված Վեներան, հայտնաբերվել է Գերմանիայում:

worlds-oldest-ordinary-things-19

Հնագույն կոշիկը (5500 տարեկան)

5500 տարվա հնության կանացի կոշիկը՝ կաշվե տրեխը, հայտնաբերվել է Հայաստանի Վայոց ձորի մարզի Թռչունների քարայրում: 

worlds-oldest-ordinary-things-3

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ