Հերթական դաս հակառակորդին (տեսանյութ)


21:39 , 1 օգոստոս, 2014

Yerevannews.am-ը գրում է.

ՊԲ զինծառայողը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել: Հիշեցնենք, որ անցած գիշեր եւս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր է ձեռնարկել:

Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների եւ պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է: Դիվերսիոն խմբերի անդամները, կրելով կորուստներ, թողնելով մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական ու կապի միջոցներ, զենք եւ զինամթերք, դիմել են փախուստի: