«Boeing 777»-ի կործանման վայրում շարունակվում են հետազոտությունները


19:00 , 1 օգոստոս, 2014

Yerevannews.am-ը գրում է.

Ավստրալիացի և նիդերլանդացի մասնագետները վերջապես սկսել են աշխատանքները տխրահռչակ «Boeing 777»-ի կործանման վայրում: Խմբի անդամներից մեկը ընդգծել է, որ նրանցից ակնկալում են արագ և մաքուր աշխատանք, քանի որ Տորեզ քաղաքի մոտակայքի մարտերը կարող են վերսկսվել շատ շուտով:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ Կիևում այժմ գտնվում են 68 մալազիացի ոստիկաններից բաղկացած խումբ, որոնք պատրաստ են միանալ հետաքննությանը:

Հիշեցնենք նաև, որ Malaysian Airlines-ին պատկանող ինքնաթիռը կործանվել էր Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին: Բոլոր 298 ուղևորները մահացել էին: