Տաքսի ծառայություն, որը կազատի Ձեզ խումհարից


18:00 , 1 օգոստոս, 2014

Լապշայի արտադրությամբ զբաղվող «Kabuto Noodles» ընկերությունը որոշեց անակնկալ մատուցել ոգելից խմիչքի սիրահարներին, ովքեր հաճախ խումհարի մեջ են ընկնում: Դեռևս նախորդ տարավա դեկտեմբերից այս ընկերության աշխատակիցները սկսեցին մի յուրօրինակ ծառայություն մատուցել, որն անվանեցին «Kab-U-To Work»: Այս նախաձեռնության շրջանակում գործի դրվեցին հատուկ տաքսիներ, որոնցում կա անհրաժեշտ ամեն բան մարդուն խումհարից ազատելու համար: Ընկերության տաքսիստները մարդկանց հասցնում են տնից աշխատավայր, իսկ ճանապարհին ուղևորներին առաջարկում ասպիրին, նարնջի թարմ հյութ, անանուխ, արևային ակնոց և ընկերության ֆիրմային «Kabuto» լապշան, որը կարելի է համտեսել հենց տաքսու մեջ: Այս ամենն իհարկե հրաշալի է, սակայն ստիպված ենք մի փոքր հիասթափեցնել Ձեզ: Բանն այն է, որ այս ծառայությունը հասանելի է միայն Մեծ Բրիտանիայում: