Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 61-րդ տարեդարձն է


13:54 , 21 օգոստոս, 2012

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 61-րդ տարեդարձն է: Միանալով այսօր աշխարհի տարբեր ծագերում Հայոց սրտերից բխող աղոթքներին ու մաղթանքներին` որդիաբար ցանկանում եմ համայն հայության Հովվապետին քաջառողջություն, հոգևոր կորով և զորություն` Աստծու օգնականությամբ շարունակելու իրականացնել եկեղեցաշեն և հայրենանվեր իր ծրագրերը` ի պայծառություն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ մեր ժողովրդի: