Երեկ զոհված մեր հերոս զինվորի զորացրվելուն մնացել էր ընդամենը 10 օր


12:03 , 1 օգոստոս, 2014

Ճանաչենք մեր հերոսներին: ԱԶԱՏ ԱՐԹՈՒՐԻ ԱՍՈՅԱՆ (1994-2014) 

Լուսանկարում՝ Ազատ Ասոյանն է, ով հուլիսի 31-ին իր մարտական ընկերների հետ ետ մղեց Արցախի հյուսիսային հատվածում հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը: Ցավոք, սա Ազատի վերջին մարտն էր: Իսկ նրա զորացրվելուն մնացել էր ընդամենը 10 օր...