Օբաման առաջարկել է լվանալ հանրապետականների ավտոմեքենաները` համագործակցության դիմաց


09:26 , 1 օգոստոս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեմ չէ օգնել ընդդիմադիր հանրապետականներին իրենց կենցաղային հարցերում, եթե նրանք համագործակցեն իր հետ Կոնգրեսում, գրում է РИА Новости-ն:

«Ամեն անգամ, երբ Կոնգրեսը կցանկանա աշխատել իմ հետ` աշխատավոր ընտանիքներին օգնելու համար, ես կլինեմ տեղում: Դուռը միշտ բաց է: Ավելին, ես ինքս կգնամ, կլվանամ նրանց մեքենաները, զբոսանքի կտանեմ շանը: Ես պատրաստ եմ աշխատել նրանց հետ ցանկացած ժամանակ, երբ իրենք կամենան»,- հայտարարել է Օբաման Սպիտակ տանը ելույթի ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ