Ա՛խ, այդ հարսանիքը. հարսանեկան ակնթարթներ ամբողջ աշխարհից (լուսանկարներ)


07:39 , 1 օգոստոս, 2014

Ֆոտոարվեստի բազմաթիվ ճյուղերից հարսանեկան լուսանկաչությունը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ: Այն արձանագրում է նոր ստեղծվող ընտանիքի ծնունդը: Ամառը, թերևս, լավագույն պահն է տարվա մեջ հարսանիքի համար: Տարվա այս եղանակը սիրում են նաև լուսանկարիչները. իրենց խենթ ու խելառ երևակայությունը կյանքի կոչելու հնարավորություն կա, ցույց տալու իրար սիրող մարդկանց միջև գոյություն ունեցող խորհրդավոր զգացմունքը՝ սերը: