Դե արի ու մի ասա շարքից...


02:05 , 1 օգոստոս, 2014

Իսրայելի գործողությունները Գազայում դժվար է արդարացնել զուտ մարդասիրական տեսանկյունից: Բայց մերձավորարևելյան հրեաներին այլ ելք թողել են արդյոք?
4-5 միլիոնով կանգնած են իսլամական-արաբական աշխարհի դիմաց, չեն վախենում ու այնպիսի ռազմական մեքենա են ստեղծել, որը ծնկի է բերում ցանկացած հակառակորդի: Շեյխերի փողերը, մահմեդական համերաշխությունը, քանակը ոչինչ են Ցախալի կատարելության հասած մեքենայի դեմ...
Ինչպես ասում են` հարգում են ուժը, հաշվի նստում հզորության հետ, իսկ ուժն է ծնում իրավունք եզրույթը դեռ ոչ մեկ չեղյալ չի հայտարարել: 
Է~հ, ականջդ կանչի Խրիմյան Հայրիկ, որ 150 տարի առաջ մարգարեացար` ասելով, թե միայն զենքով կա հային փրկություն...