Tert.am-ը գրում է.
Թայլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը հաստատել է թագավորության ժամանակավոր խորհրդարանի՝ Ազգային օրենսդրական ասամբլեայի անդամների ցուցակը, որը կազմավորել է զինվորական կառավարությունը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ թայլանդական պարբերականին հղումով, օրենսդիրների 200 տեղից 120-ը զբաղեցրել են բանակի գործող կամ նախկին սպաները: Ազգային օրենսդրական ասամբլեայի կազմը թագավորին է ներկայացրել գեներալ Պրայուտ Չան Օչան, ով ղեկավարում է Խաղաղության և կարգուկանոնի պաշտպանության ազգային խորհուրդը, որը երկիրը կառավարում է մայիսի 22-ին տեղի ունեցած զինվորական հեղաշրջումից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ