Ուկրաինայի խորհրդարանը հաստատել է աշխատավարձերի 1,5%-ի չափով ռազմական հարկի սահմանումը


19:41 , 31 հուլիս, 2014

9964177461in.am-ը գրում է.

Ուկրաինայի Գերագույն ռադան փակ նիստի ժամանակ հաստատել է աշխատող քաղաքացիների աշխատավարձերից 1,5% ռազմական հարկի սահմանումը: Համապատասխան փոփոխությունները ներառված են Հարկային օրենսգրքում: Ria Novosti-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը:

Նրա խոսքով՝ նոր կարգը կգործի մինչև 2014-ի վերջ՝ որպես լրացում ֆիզիկական անձանց եկամտահարկին, ստացված գումարները կուղղվեն զինված ուժերի ֆինանսավորմանը:

Կառավարությունը ծրագրում է տվյալ հարկից 241 մլն դոլար ստանալ: