ՀՀ-ում այս տարվա առաջին կիսամյակում բեռնափոխադրումների ծավալները կտրուկ նվազել են


19:35 , 31 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության բեռնափոխադրումների ծավալը 2014թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 4.388.900 տոննա, ինչը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 16.9%-ով: 

Ընդհանուր օգտագործման տրանսպորտային տեսակներից բեռնափոխադրումների հիմնական մասը` 49.35%-ը իրականացվել է ավտոմոբիլային փոխադրման միջոցներով: Այդ եղանակով իրականացված փոխադրումներից արտահանումը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 0.7%-ով, ներկրումներն աճել են 3.6%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ