ՄԱԿ-ը ՌԴ կողմից Ուկրաինայի զինյալներին զենք մատակարարելու ապացույցներ չի գտել


17:39 , 31 հուլիս, 2014

UNGalaTV.am-ը գրում է.

ՄԱԿ-ի փորձագետները փորձել են գտնել ապացույց, որ Ռուսաստանը, ինչպես հայտարարում են արևմտյան երկրների ներկայացուցիչները, զենք է մատակարարում Ուկրաինայի ռուսամետ զինյալներին:

Սակայն այդ մասին վկայություններ չկան,- հայտարարել է ՄԱԿ-ի կոմիսար Նավի Փիլեյը:

«Մենք զենքի մատակարարման հիմնավոր ապացույցներ չկարողացանք հավաքել»,-մեջբերում է ՄԱԿ-ի կոմիսարի խոսքերը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Փիլեյը նաև ասել է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտությունն ու դրա մասնակից երկու կողմերի գործողությունները կարող են դառնալ միջազգային դատարանում դատական հայցի թեմա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ