Ադրբեջանական սփյուռքը ներել է Ժիրինովսկուն


17:20 , 31 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՌԴ Սվերդլովի մարզի ադրբեջանական սփյուռքը որևէ պահանջ չունի Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուց, որին ցանկանում էին պատասխանատվության ենթարկել Մոսկվայի Տվերի դատարանում՝ ադրբեջանցի ժողովրդին վիրավորելու համար, տեղեկացնում է haqqin.az կայքը:

«Ժիրինովսկին Պետդումայի նիստի ընթացքում անընդունելի հայտարարություններ էր արել ժողովրդի հասցեին, և նրա դեմ հայց է ներկայացվել այդ անընդունելի հայտարարության պատճառով, և 100 մլն ռուբլի փոխհատուցելու պահանջ է ներկայացվել», - հաղորդել էին ռուսական լրատվամիջոցները:

Սվերդլովի շրջանի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շահլինսկին, սակայն, հայտարարել է, թե ադրբեջանցիները ներել են ռուս գործչին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ