Բեռլինը հերքել է Մոսկվայի հետ Ուկրաինայի հարցով գաղտնի բանակցությունների մասին տեղեկությունը


16:14 , 31 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի հարցով ոչ մի գաղտնի բանակցություն չեն վարել, BBC-ին հայտնել է Մերկելի մամուլի քարտուղար Քրիստիանա Վիրցը:

Նրա խոսքով՝ հինգշաբթի Independent թերթում այդ բանակցությունների մասին հրապարակված տվյալները չունեն ոչ մի փաստացի հիմք: Հոդվածը վերնագրված է եղել «Տարածք գազի դիմաց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ