Ժամանակին մի շարք հրաշալի ստեղծագործությունների հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կարող է գրել աշխարհի ամենակարճ պատմվածքը, որը կհուզի յուրաքանչյուրին: Նա գրեց հետևյալը. «Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած» և հաղթեց գրազը: Այդ ժամանակից սկսած շատերն են փորձել գերազանցել Հեմինգուեյին: Ինքներդ դատեք, թե որքանով է դա նրանց հաջողվել: Այս պատմվածքներից յուրաքանչյուրը կազմված է ընդամենը 6 բառից, սակայն այս պատմվածքներից յուրաքանչյուրի տակ թաքնված իմաստ կա, որը հասկանալու համար որոշ դեպքերում հարկ է լինում մի քանի անգամ վերընթերցել պատմվածքը: