Հայաստանի բնակչության 40%-ը պոտենցիալ արտագաղթող է. Ահարոն Ադիբեկյան


15:13 , 31 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի մարդաբանական հիմնադրամի տվյալներով դարավերջում Հայաստանում կմնա 1 մլն 750 հազար բնակիչ և դեռ պարզ չէ, թե դրա քանի տոկոսը կլինեն հայերը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ ներկայացնելով վերջերս կատարած «Արտագաղթի աշխարհագրությունը» թեմայով հարցման արդյունքները:

«Պոտենցիալ գնացողների ծավալներով առաջին տեղում Կոտայքի մարզն է, պատճառն այն է, որ Կոտայքն ուրբանիզացված մարզ է և ժամանակին այնտեղ գործել են տասնյակ գործարաններ, որոնք հիմա չեն աշխատում: Գյուղատնտեսությամբ զբաղվելու առումով այն ոչ այնքան բարենպաստ մարզ է, և նրանց միակ հույսն արտագաղթի դիմելն է»,- ասաց սոցիոլոգը։

Վերջինիս խոսքով՝ ամենաշատը պատրաստ են գնալ Վայոց ձորի մարզի բնակիչները, դրան հաջորդում են Արմավիրի, Արագածոտնի մարզերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ