«Ի շնորհիվ» մեր մամուլի` մենք տեղեկատվական պատերազմում խայտառակ պարտություն ենք կրում


12:45 , 31 հուլիս, 2014

Մեր օրերում հաճախ ենք հանդիպում Ադրբեջանի կողմից սահմանագծում վերջերս ակտիվություն դրսևորելու հետ կապված անհատական այնպիսի հոդվածների, որոնք արհեստական խուճապի պատրվակ են հանդիսանում:

Իրականում հրադադարի հաստատումից (1994 մայիս) ի վեր սահմանագծում ակտիվությունը միշտ էլ առկա է եղել, որը կրում է ինտենսիվ բնույթ: Վերջինս կապված է պարտվող կողմի ներքին լսարանի մատուցուման հետ:
Այո՛, պատերազմի վտանգը առկա է բոլոր ժամանակներում, անգամ այնտեղ, որտեղ դա ամենաքիչն էր հավանական (օրինակ՝ ՍԻՐԻԱ, Եգիպտոս, Լիբիան և Ուկրաինա):

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործուղությունների վերսկսման հավանականությանը, ապա կարելի է ասել, որ պատերազմի վտանգը ավելի քիչ հավանական է, քանի որ առկա են բավականին զսպող մեխանիզմներ և պատճառներ:
Նախ ադրբեջանական իշխանություները վերջին ժամանակերում բավականաչափ լուրջ խնդիրներ ունեն միջազգային զեկույցների և գնահատակաների մեջ, ուստի պիտի փորձեն իրավիճակը լարված պահելով, ուղղակի ճնշում գործադրել և ապահովագրել սեփական իշխանության պահպանումը և միլիարդների վրա վերահսկողությունը: Սակայն ոչ ավելին, քան ուղղակի լարված մթնոլորտի պատրվակի պահպանումը:

Իսկ ինչ վերաբերում է այլ զսպման մեխանիզմներին, ապա դրանք բավականին շատ են, որից կարող ենք թվարկել ամենագլխավորները՝
-Առաջին. Հայկական բանակի բավականաչափ մարտունակությունը և հաղթական լինելն է: Իսկ Ադրբեջանը՝ որպես պարտվող, պիտի փորձ կատարի իր հոգեբանական վիճակը հաղթահարել:

-Երկրորդ. ներկա պահին ընթացող Մինսկի խմբի գործընթացի առկայությունն է: Քանի որ երբ գերտերություները հանդիսանում են միջնորդ, ապա Ալիևը իր գլխից ձեռք չի քաշի հակառակվելու այդ տերություններին, որոնցից շատ վտանգ է կախված:

-Երրորդ. Արևմուտքի կողմից ադրբեջանական՝ մասնավորապես Կասպյան ավազանի, էներգակիրների հանդեպ հետաքրքրությունն է: Հաշվի պետք է առնել, որ Արևմուտքը(ԵՄ) պլանավորել է նավթի և գազի երկարաժամկետ տարհանում, և եվրոպական շուկայի աճող պահանջարկի բավարարում հենց Կասպյան ավազանի հաշվին: 
ՈՒստի սա նշանակում է, որ ցանկացած վտանգ, որը կարող է սպառնալ տարածաշրջանի ապակայունացմանը, դա ուղիղ վտանգ է հենց եվրոպական տնտեսությանը:

-Չորրորդ. համաշխարհային գիգանտ տրանս ազգային կորպորացիաների կատարած ներդրումն է ադրբեջանական տնտեսության մեջ: Օրինակ՝ միայն Բրիթիշ Պետրոլյումը 70 մլդ ԱՄՆ դոլար է ներդրել ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՁԽԱՆ նավթամուղի համար: Եվ ուղղակի կարելի է եզրակացնել այս Տրանս ազգային գիգանտների ազդեցությունը խաղաղության պահպանման համար, քանի որ ցանկացած խաղաղության սպառնալիք, դա ուղիղ սպառնալիք է այս գիգանտներին: Ուստի, Ալիևը գնալով ցանկացած վտանգավոր քայլի, կարող է զրկվել սեփական գլխից:

-Հինգերորդ. վերջին շրջանում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հստակեցումն է, ինչի հանդեպ ոտնձգությունը ուղիղ վտանգ է Ռուսաստանի հարցին: 
Պատահական չէ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի Բաքվում կատարած հստակ հայտարարությունը, որ տարածաշրջանում ցանկացած խնդիր պիտի լուծվի խաղաղ ճանապարհով, և ԼՂՀ խնդիրը դա բացառապես Մինսկի խմբի շրջանակների խնդիր է:

Ուստի ընդհանուր վերլուծելով իրավիճակը հստակ է դառնում, որ համենայնդեպս այս պահին և մոտակա ժամանակների համար հստակ կարող ենք եզրակացնել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություների վտանգը շատ քիչ հավանական է:
Չնայած դրան, ամենևին էլ չի նշանակում, որ պիտի մենք հանգիստ լինենք:

Այստեղ, «ի շնորհիվ» մեր մամուլի, մենք տեղեկատվական պատերազմում խայտառակ պարտություն ենք կրում: Չունենալով մասնագիտական և լրագրողական որակներ, մեր մամուլը կարծես թե աշխատում է ի օգուտ ադրբեջանական ապարատի: Եվ ով ասես իրեն իրավունք է վերապահում «ազգային անվտանգություն» համարվող հարցերի տարածմանը և արհեստական խուճապ ստեղծմանը:

Հարցեր, որոնք մեր և մեր ազգի պահպանման կարևոր խնդիր են լուծում, մամուլը՝ հանուն լսարանի կամ այցելուների ավելացման, գնում է ամենավատ ուղիով: