Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին և որովհետև չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ: Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ և դրա համար ուզեցի գոռալ իմ ծաղկային ամբողջ ձայնով. «Մի՛ կորցրեք, մարդի՛կ», այս տողերը մի աղջկա համար էին, որին սիրում էի ու որին չգտա: Դրա համար ձե՛զ եմ տալիս, մարդի՛կ, որ կյանքում միշտ կորցնում եք ամենաթանկը...
Վարդգես Պետրոսյան