Ադրբեջանն իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին. ԱԳ նախարարը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին


22:44 , 30 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Հուլիսի 30-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Այս մասին հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է նրան ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա կօգտագործի ԵԱՀԿ շրջանակներում ձեռք բերված փորձն իր առաքելության իրականացման ընթացքում:

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները, կարևորվել է ԵՄ շարունակական աջակցությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ