Samsung Galaxy S4-ը ինքն իրեն վառվել է 13-ամյա աղջկա բարձի տակ


19:24 , 30 հուլիս, 2014

Որքան էլ մեզ չեն անհանգստացնում նայիվ պատմությունները իրենք իրենց վառվող հեռախոսների մասին, այնուամենայնիվ նման դեպքերն իրականություն են և զգույշ է պետք լինել: Մենք վստահ ենք, որ այս երևույթը մեզ կշրջանցի, քանի որ մեր հեռախոսը շատ որակյալ տեղից ենք գնել ու մեզ երաշխիքային սպասարկման մի քանի տարվա կտրոն են տվել:

Հերթական տխուր նորությունը մեզ է հասել ԱՄՆ-ի Թեքսաս նահանգից: Սմարթֆոնը վառվել է 13-ամյա երեխայի հենց բարձի տակ:

0

Աղջիկը գիշերվա կեսին արթնացել է ծխի ուժեղ հոտից, բայց դրա վրա ուշադրություն չի դարձրել և փորձել է նորից քնել: Երկրորդ անգամ արթնանալով նկատել է, որ իր հեռախոսն անճանաչելիորեն փոխվել է ու ծուխ է արձակում: Ապա հրդեհ է բռնկվել, բայց նրա ընտանիքին հաջողվել է այն արագ մարել: 

2

Ընտանիքի անդամները կարծում են, որ հրդեհի պատճառը մարտկոցն է:

Ի դեպ վերջին տարիներին մենք նման շատ դեպքերի ականատեսն ենք եղել: Վառվող հեռախոսները մեծամասամբ iPhone մոդելի են: Վառվել են նաև iPad-ներ, որոնցից մեկը մահացու հելք է ունեցել:  Հաճախ սա չի լինում արտադրողի մեղքով: Հիմնականում վառվում են մարտկոցներ, որոնք ձեռք են բերվել կասկածելի վայրերից և կասկածելի ծագման են:

Ամեն դեպքում կորեացիները փոխհատուցել են այս պատահարի ողջ վնասը, այդ թվում վճարել են նոր անկողնային պարագաների համար հումար, ինչպես նաև աղջկա հեռախոսը փոխարինել են նոր Samsung Galaxy S5-ով:

Ընկերությունը նաև զգուշացնում է, որ հեռախոսը բարձի տակ դնելը ցանկալի չէ, որովհետև այդ պարագայում օդը հեռախոսի մեջ չի խաղում, հեռախոսը տաքանում է, ապա հնարավոր է նաև վառվի: