Ամերիկացի լրագրողները պարզել են, որ Բարաք Օբաման ավելի շատ գոլֆ է խաղում, քան աշխատում


18:42 , 30 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի լրագրողները փորձել են պարզել, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ինչ է անում իր աշխատանքային ժամերին, որը վճարվում է հարկերով։

The New York Post պարբերականը հաշվարկել է, որ մոտ 2 տարվա ընթացքում նախագահը գոլֆ է խաղացել այնքան, որքան նախորդ 5-ամյակում՝ 81 անգամ։ Այդ ժամանակահատվածում 75 անգամ մասնակցել է դեմոկրատների նախընտրական քարոզարշավների համար միջոցներ հավաքելուն, ինչն ընդգրկված չէ նրա պրոֆեսոինալ պարտականություններում։ Ինչպես նաև՝ անհամար ընդունելությունների, երեկույթների։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ