Tert.am-ը գրում է.
2014թվականի օգոստոսի 1-ից կարգելվի Լեհաստանից Ռուսաստան գրեթե ցանկացած տեսակի բանջարեղենի և մրգի ներմուծումը, գրում է lenta.ru-ն:
ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության որոշումը կապված է Լեհաստանի կողմից սերտիֆիկացման պահանջները խախտելու, ինչպես նաև արտադրանքում կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ:
Ինչպես հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն, խոսքը բոլոր տեսակի արտադրանքի մասին է, ներառյալ՝ խնձոր, տանձ, բալ և կաղամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ