Չեմ պատկերացնում, որ երբևիցե Իսրայելն ու Պաղեստինը խաղաղ ապրեն. կան պատճառներ, որ նրանց երբեք չեն թողնի հաշտվել: Նշեմ դրանցից մեկը՝ կրոնը: Իսրայելը, երբեք չի կարողանա հնազանդեցնել պաղեստինցի արաբներին, արմատախիլ անել Համասին կամ Ֆաթհին, որովհետև նրանց կրոնը իրենց սովորեցնում է, որ հանուն կրոնի և հայրենիքի մեռնելը վեհ բան է, և դու դրախտ կընկնես: Նույն բանն էլ հրեաների Մովսիսական կրոնն է սովորեցնում: Երկուսն էլ համարում են, որ այդ հողը իրենցն է Աստծո կամքով: Երկուսն էլ պատրաստ են հանուն այդ հողի ու իր կրոնի ոչ միայն կյանքը տալ, այլև՝ զոհել սեփական ընտանիքի անդամներին, որոնք ևս դրախտ են գնալու: Այսպիսով, եթե այս հողը Աստված է տվել, ուրեմն հանուն Աստծո տվածի մեռնելը երանություն է: Երբ մարդը ոչ իր, ոչ իր հարազատի կյանքի վրա չի դողում, չի վախենում մեռնելուց, անհնար է նրան հնազանդեցնել, կարող ես նրան բնաջնջել, ցեղասպանել, բայց ոչ հնազանդեցնել: Այս երկու ազգը այնքան կպատերազմեն, մինչև նրանցից մեկը վերանա. ցավոք, երկուսի կրոնն էլ զիջումը անհնար է համարում: