Մադրիդյան սկզբունքներն ընդհանուր առմամբ ընդունելի են. Պարույր Հայրիկյան


21:33 , 29 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կարծում է, որ մադրիդյան սկզբունքները միջազգային իրավունքի տեսանկյունից ընդհանուր առմամբ ընդունելի են, սակայն դրանում առկա դրույթներից բոլորը չէ, որ սկզբունք են: 

«Եթե խոսվում է սահմանների անձեռմխելիության մասին, ապա հարց է առաջանում, թե որ սահմանների՝  ըստ Լենինի նախասիրությունների՞, Ստալինի՞ գծած սահմանների, թե՞ միջազգային իրավունքով հաստատված: Վերջերս սկսեցին բացահայտ խոսել, թե ավելի լավ է՝ Ստալինի գծած սահմանները, քան հակամարտությունը. դա սրբապղծություն է և նշանակում է ամեն տեսակ արժեքներից հրաժարվել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ