Դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյի նորաձև զգեստների հավաքածուն (PHOTO)


17:49 , 29 հուլիս, 2014

Ուլյանա Սերգեյենկոն խոստումնալից դիզայներ է Ռուսաստանից: Աշուն-ձմեռ 2011-2012 իր նոր հավաքածուով նա շռնդալից մուտք գործեց նորաձևության աշխարհ:  Այս հավաքածուի մեջ նկատվում է 1950-ականների խորհրդային նորաձևության ազդեցությունը: Իսկապես, գործվածքների վրայի պատկերազարդումներին նայելիս առաջին բանը, որ մարդու մտքով անցնում է, ֆերմայի բերրի հողերն են: Ուլյանան նորաձևության ֆերմեր է, ով իր վարուցանքն անում է հենց նորաձևության ասպարեզում: Այս հավաքածուն հատկապես շատ դուր կգա երկար զգեստների ու կիսաշրջազգեստների սիրահարներին: