Ինչո՞ւ ենք մենք այսքան խեղճ ու անկարող, երբ ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը


13:18 , 29 հուլիս, 2014

Թող հիմա ինձ քարկոծեն թեմայից, բանակից ու պատերազմից ավելի գիտակները, բայց ես չեմ հասկանում՝ ինչի ենք մենք էսքան խեղճ ու անկարող, երբ ունենք տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, որը գրեթե անգործության մատնված նայում ա՝ ոնց ա հակառակորդն ավերում մեր սահմանամերձ գյուղերը: Համարյա ամեն օր լսում ենք հերթական զոհի մասին, իսկ էդ զոհը մի ընտանիքի հույս էր, ցեղ շարունակող: Լավ, ինչքա՞ն ենք մենք ցեղասպանվողի արմատացած հոգեբանությամբ լուռ հետևելու էս ամենին: Ես էս վիճակը համեմատում եմ նույն 1915 թվականի հետ, երբ համարյա առանց դիմադրելու 1.500.000 մարդ սպանվեց, որովհետև չպայքարեցին, ամեն մեկն իր կյանքի համար դողաց ու գնաց դանդաղ մահվան, հիմա էլ օրական զոհ ենք տալիս, բայց համբերում ու սպասում հաջորդին, որը կարող ա լինի, էսօր, վաղը ու այդպես շարունակ: 90-ականներին, երբ թշնամին Շուշիից ռմբակոծում էր Ստեփանակերտը, Շուշին ազատագրվեց ու Ստեփանակերտն ազատվեց սպառնալիքից, հիմա ի՞նչն ա խանգարում նույն ձևով վերցնել էն դիրքերը, որտեղից կա իրական սպառնալիք մեր զինվորի ու գյուղացու համար: Հասկանում եմ,որ դա պատերազմի վտանգը կմեծացնի, բայց եթե ամեն օր կան կրակոցներ ու զոհեր, մենք ունենք դրա պատասխանն ու անհրաժեշտությունը: Խորին հարգանք ունենալով թե մեր, թե Արցախի պաշտպանության նախարարների հանդեպ` ուզում եմ հիշեցնել իրենց խոստումները` մեկ դիրք մեկ զոհի դիմաց: Սա արդեն ոչ թե կույր վրեժի արտահայտություն ա, այլ զուտ խաղաղ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտություն ու թքած բոլոր եվրո-յոնջայական պարապ կառույցների կարծիքների վրա: