Դիետայի այս տեսակը բավականին խիստ է և ամեն մեկը չի կարող իրեն թույլ տալ այն պահել: Նախքան այս դիետային անցնելը ստուգեք ձեր առողջությունը և խորհրդակցեք բժշկի հետ: Միշտ չէ, որ նիհարելու ձգտումը արդարացնում է առողջությանը վնաս հասցնելը:
Այս դիետայի հիմնական կանոնն է` որքան հնարավոր է խմել շատ հեղուկներ` կանաչ թեյ, խոտաբույսերի եփուկներ, իհարկե, առանց շաքարի:
Նախաճաշ. - 1 խնձորը քերել, խառնել 1 բաժակ անյուղ բիոյուգուրտի հետ և 1 ճաշի գդալ վարսակաձավարի փաթիլների հետ:
Երկրորդ նախաճաշ. – Կանաչ տեսակի, բայց ոչ թթու խնձորներ:
Ճաշ – 2 խնձորը կտրտել մանր կտորներով և խառնել հազարի հետ: Ավելացնել 1 բաժակ անյուղ յոգուրտ, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ, 1 թեյի գդալ խնձորի քացախ և 1 թեյի գդալ ջուր: Կարելի է ավելացնել մանր կտրտած կանաչիներ:
Հետճաշիկ – Խնձոր:
Ընթրիք – Խնձորը կտրտել, ցողել կիտրոնի յուղով և ուտել 150 գրամ անյուղ պանրով:
Եթե զգում եք, որ չեք դիմանում, ապա ճաշացանկը կարող եք ավելացնել խորոված խնձորով կամ թեթև մրգային աղցանով:
Առաջարկվող դեղատոմսերը և դիետայի բաղադրատոմսերը ներկայացնում է բժշկուհի Շուշան Հարությունյանը: