Որմնանկարներ, որոնք Ձեզ թույլ կտան հայտնվել բնության գրկում՝ առանց տնից դուրս գալու (9 PHOTO)


11:34 , 29 հուլիս, 2014

Նայելով այս նկարներին՝ Դուք չե՞ք հավատում Ձեր աչքերին: Ճիշտ էլ անում եք: Սրանք բնության գրկում տեղակայված մահճակալներ ու բազմոցներ չեն: Սրանք պարզապես եռաչափ որմնանկարներ են, որոնք տեսողական խաբկանք են ստեղծում: Այս լուսանկարներում հասարակ ննջարաններ են պատկերված: Միակ բանը, որ այդ ննջարաններն առանձնահատուկ է դարձնում հենց որմնանկարն է: Այս ննջարանները ոչ միայն ավելի գեղեցիկ տեսք են ստանում եռաչափ որմնանկարների շնորհիվ, այլև ավելի ընդարձակ են երևում, քան դրանք իրականում կան: