Վարորդների ահազանգերի 80 տոկոսը ԴԱՀԿ-ին է վերաբերում


22:50 , 28 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ներկայացվող ահազանգերի 80 տոկոսը ԴԱՀԿ-ին վերաբերող բողոքներն են: 

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ վարչական մարմինը ԴԱՀԿ է ուղարկում տուգանքների որոշումներ ՝ առանց քաղաքացիներին պատշաճ կերպով ծանուցելու: «Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացին մայր գումարը վճարել է կամ դատարան է դիմել և հայցը շահել է, սակայն, այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկանությունը գործերը ուղարկել է հարկադիր կատարողին: Սա անթույլատրելի է, սա վկայում է, որ ճանապարհային ոստիկանությունում աջ ձեռքը չի իմանում, թե ինչ է անում ձախ ձեռքը»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ