Շրջադարձային զարգացումներ օդանավի կործանման պատճառների հարցում. Այն հրթիռով կործանելու վարկածը չի հաստատվում


22:06 , 28 հուլիս, 2014

Replik.am-ը գրում է.

Նիդերլանդները քննադատել են Կիևին Ուկրաինայի օդային տարածքում մալազիական ավիաընկերությանը պատկանող օդանավի կործանման պատճառների մասին սխալ ինֆորմացիա տարածելու համար: Ուկրաինական կողմը, հղում անելով միջազգային հանձնաժողովում եղած իր աղբյուրին, հայտնել էր, որ  Boeing-ը կործանվել է հրթիռի հարվածից հետո, իսկ այդ ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում: Անվտանգության հարցերով հոլանդական Խորհրդի պաշտոնական ներկայացուցիչները զարմացած են նման բացահայտմամբ: Նման տեղեկություն իրականում պաշտոնապես չկա: Հոլանդական կողմը նաև ափսոսանք է հայտնել, որ իր ղեկավարությամբ անցկացվող ուսումնասիրությունները բախվում են նման խնդրի հետ:

Փորձագետները միայն հաստատում են, որ պայթյունն առաջացել է փակ տարածքում ճնշումն ընկնելու պատճառով, հայտնի է նաև, որ դա տեղի է ունեցել օդանավի կարկասը վնասվելուց հետո: Մասնագետները դեռ ոչինչ չեն ասում, նրանք ինֆորմացիա են հավաքում: