Բենզեման մերժեց «Լիվերպուլին»


13:55 , 28 հուլիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հրաժարվել է «Լիվերպուլ» տեղափոխվելու հնարավորությունից:

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, անգլիական ակումբի ներկայացուցիչները դիմել են Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալներին, սակայն Բենզեման անմիջապես մերժել է առաջարկը:

Մադրիդյան թիմի պես ակումբում խաղալուց հետո տեղափոխությունը «Լիվերպուլ» ֆուտբոլիստը նահանջ է համարում: