Ոչ մի անհաջող վայրէջք չի եղել, ընդամենը օդանավը 2-րդ շրջան է կատարել. Սահակ Հակոբյան


13:49 , 28 հուլիս, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում հերքեց երեկ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Air France ավիաընկերության ինքնաթիռը նախօրեին երեկ «Զվարթնոց» օդանավակայանում անհաջող վայրէջք է կատարել:

«Ոչ մի անհաջողություն էլ չի եղել: Ընդամենը օդանավը երկրորդ շրջան է կատարել, ինչը պայմանավորված է եղել եղանակով: Դեռևս թռիչքուղուց մի կիլոմետր հեռավորության վրա քամու ուժգնության պատճառով օդանավը երկրորդ շրջան է արել և բարեհաջող վայրէջք է կատարել»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ