ՌՈ պաշտոնյան ձերբակալված է


13:04 , 28 հուլիս, 2014

ՌՈ պաշտոնյան ձերբակալված էSlaq.am-ը գրում է.

Հուլիսի 27-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը, ով կասկածվում է Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ: Այս մասին Slaq.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 հոդվածների (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի մասի հատկանիշներով: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի սպանությունը տեղի է ունեցել խանդից դրդված: