Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ստեփանակերտում հանդիպել են Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին


09:50 , 28 հուլիս, 2014

Սկսվեց․․․ Կարմիր Խաչի ներկայացուցիչները Ստեփանակերտում հանդիպել են Քարվաճառում ձերբակալված դիվերսանտներին։ Փաստորեն դիվերսանտների հետ հանդիպումը չկազմակերպելու պարագայում Ադրբեջանից Կարմիր Խաչը վտարելու մասին Ալիևի սպառնալիքներն ազդել են, իսկ զիջողը, բնականաբար, «թույլ կողմն» է՝ ի դեմս թուրքարձանագրամաքսային ոչնչության ղեկավարած Հայաստանի։ Շատ վատ նշան է։ Ի դեպ, հետաքրքիր է, թե Ռուսաստանը ե՞րբ է իր «քաղաքացու» հարցերով միջամտելու։