Tert.am-ը գրում է.
ՌԴ Պետդումայի պատգամավոր Իգոր Զոտովը դիմել է Ղրիմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովին՝ առաջարկելով քննարկել գինեգործության հանրապետական հանձնաժողով ստեղծելու հնարավորությունը, տեղեկացնում է Lenta.ru-ն:
Ակնկալվում է, որ այդ մարմինն է որոշելու գինեգործության զարգացման ռազմավարությունը, գինու շուկայի կարգավորման հարցերը, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել Ղրիմի հողերը:
Պատգամավորի խոսքով՝ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն համապատասխան թեկնածու է նման հանձնաժողով ղեկավարելու համար, քանի որ բնության, կանացի գեղեցկության և աստվածային խմիչքի իրական գնահատող է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ